Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Գլխավոր քննություններն առջևում են...
Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հիպոկրատյան երդում տվեցին 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները:
Երդում, որ մասնագիտական ողջ գործունեության ընթացքում պարտադրելու է ցուցաբերել գթասրտություն ու միաժամանակ` բարձր պատասխանատվություն: Հանդիսությանը մասնակցում էին բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
Այս տարի բժշկի դիպլոմ ստացավ ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների 115 շրջանավարտ:
Կրթության երկաստիճան համակարգի ներդրման արդյունքում ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրան այս տարի շրջանավարտներ չտվեց: Այն շրջանավարտներ կտա եկող ուսումնական տարում: Հավելենք, որ մի քանի օր առաջ հանդիսավոր պայմաններում դիպլոմ ստացավ օտարերկրացի 106 շրջանավարտ:
Գերազանց առաջադիմությամբ բուհն ավարտած շրջանավարտներին առաջին կարգի (կարմիր) դիպլոմները հանձնելուց առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել օրեր առաջ ողբերգական մահով կյանքից հեռացած գործընկերոջ և այս բուհի շրջանավարտ, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
Շնորհավորելով շրջանավարտներին` նախարարն ասաց.«Բժշկական համալսարանի շրջանավարտ լինելը մեծագույն պատիվ է և լավ կյանքի ուղեգիր:
Շատերն ասում են` ո՞ւմ են պետք այդքան բժիշկները, երբ մեր բժշկական աշխատաշուկան հագեցած է: Բայց կրկին նշեմ, որ բժիշկները պետք են մեզ, քանի որ քաղաքացիները զգում են նրանց կարիքը»:
Վերհիշելով իր ավարտական հանդիսության օրը` Ա. Աշոտյանն ավելացրեց. «Երբ ընթերցում էի Հիպոկրատի երդումը տեքստն անգիր գիտեի, բայց հուզմունքից մոռացա ասել ամենակարևոր հատվածները: Կուրսեցիներս կատակեցին, թե այդ դեպքում իրենք կարող են մատների արանքով նայել տված երդմանը:
Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ: Վստահ եմ, որ ձեզանից շատերը կհամալրեն Հայաստանում լավ բժշկի համբավ ունեցող գործընկերների շարքերը: Յուրաքանչյուր ոք լավ բժշկի կարիք է զգում: Մաղթում եմ, որ լինեք այնքան երջանիկ ու առողջ, որ կարողանաք այրվելով լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը»:
Այնուհետև շրջանավարտները` ձայնակցելով ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանի մշակույթի և ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանին, հնչեցրեցին Հիպոկրատի երդումը:
Ինչպես ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը նշեց` բժիշկ մասնագետի դիպլոմ ստացողների համար գլխավոր քննությունները դեռ առջևում են:
«... Այժմ հետևում են քննություններն ու ստուգարքները, սակայն ձեր ամենօրյա գլխավոր քննությունները դեռ առջևում են, որոնք դուք հանձնելու եք ողջ կյանքի ընթացքում:
Սիրելի շրջանավարտներ, պետք է գիտակցեք, որ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ձեզ հնարավորություն են տալու առավել վստահ իրագործելու այն երդումը, որի բովանդակությունն ինքնին թելադրում է զգոնություն, զսպվածություն, պատասխանատվության բարձր զգացում, համբերություն, մարդասիրություն: Ձեր երդմամբ դուք ստանձնում եք աստվածահաճո մի առաքելություն, որը ողջ կյանքում պիտի իրականացնեք ոչ միայն ստացած գիտելիքներով, այլև գթասրտությամբ ու կարեկցանքով: Հրաժեշտից առաջ ձեզ եմ հղում մեր կոլեկտիվի պատգամը` ընդմիշտ հավատարիմ մնացեք ձեր երդմանը և որտեղ էլ լինեք, բարձր պահեք մայր կրթօջախի անունն ու վարկը: Երևանի պետական բժշկական համալսարանի շատ շրջանավարտներ առանձնանում են ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև լայն մտահորիզոնով, պատասխանատու որոշումներ ընդունելու յուրօրինակ ձիրքով:
Մասնագիտական կայացման ճանապարհին երբեք չխուսափեք ընդունել կոլեգաների, բանիմաց գործընկերների խորհուրդները: Իսկ հետագայում փորձեք ձեր գիտելիքները, երիտասարդական ավյունը, առողջ մրցակցությունը և անձնական ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության բժշկագիտության զարգացման գործում, քանի որ մեր պետության առաջընթացի գրավականներից մեկը նաև բժշկագիտության ոլորտում որակյալ, գիտակ մասնագետներ ունենալն է: Մեր նորանկախ հանրապետության հետ հասակ առնելով` դուք պետք է գիտակցեք, որ դժվարություններով ձեռք բերված ու կառուցած երկիրն առավել թանկ է ու սիրելի: Երևանի պետական բժշկական համալսարանը հպարտությամբ և պատասխանատվությամբ է իրականացնում վերոնշյալ առաքելությունը:
Համալսարանը եղել և մնում է այս ոլորտի հիմնական ու գլխավոր մասնագիտական դարբնոցը: Գիտամանկավարժական, ուսումնական և հետազոտական աշխատանքային փորձը համալսարանի հարստությունն են: Այս ամենը կարող էր սոսկ բուհի անցած իմաստալից և փառավոր ճանապարհը լինել, եթե համալսարանը ժամանակակից պահանջներին համընթաց քայլելու կամք ու կարողություն չդրսևորեր: Այս հանգամանքով է պայմանավորված տարիների ընթացքում ձեռք բերված ճանաչելիության ու հեղինակության աշխարհագրության ընդլայնումը:
Հավատացած եմ, որ դուք էլ պատասխանատվությամբ կպահպանեք և կկրկնապատկեք Alma Mater-ի հիանալի ավանդույթները` արժանապատիվ գործերով բարձրացնելով նրա հեղինակություը:
Սիրելի´ շրջանավարտներ, միշտ հավատարիմ մնացեք բժշկի վսեմ ու պատասխանատու մասնագիտությունը` մշտապես պահպանելով ձեր առանձնակի տեղն ու դերը: Կայացման այս դժվարին փուլում ունեք ծանրակշիռ անելիք ու ասելիք: Ինչպես միշտ, մեզանից պահանջվում է լինել բծախնդիր ու աշխատանքին նվիրված, քանզի մենք ունակ, կարող ու բռունցքված ուժ ենք:
Այս լավատեսությունը թող երբեք չլքի ձեզ և նեցուկ լինի բոլորիդ աշխարհի որ ծայրում էլ որ լինեք: Հավատարիմ եղեք ձեր երդմանը և հետևեք ձեր կոչմանը:
Աստված ձեզ պահապան:
ՀՀ առողջապահության նախարար, ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, դիմելով շրջանավարտներին, նրանց ծնողներին ու բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասաց.
«Այս պահին ես տարբեր զգացողություններ ունեմ: Նախ վերապրում եմ այն պահը, երբ ինքս էի Հիպոկրատի երդում տալիս: Այն ժամանակ ինձ թվում էր, թե հաջորդ օրվանից իսկ կյանքեր եմ փրկելու, սակայն պարզվեց, որ դեռ շատ ու շատ պետք է սովորել:
Որպես հարազատ այս բուհի նախկին ռեկտոր ես նաև կիսում եմ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուրախությունն ու հպարտությունը: Վստահ եմ, որ դուք հպարտությամբ կհիշեք նրանց, նրանք էլ իրենց հերթին ձեզնով հպարտանալու շատ առիթներ կունենան: Իսկ որպես ՀՀ առողջապահության նախարար պատիվ ունեմ ասելու` բարով եք գալիս համակարգ: Կստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմանները` որպես մասնագետ ձեր կայացման համար»:
Թե´ նախարարները, թե´ ռեկտորի պաշտոնակատարը հույս հայտնեցին, որ 2011-12 ուսունական տարվա շրջանավարտները ևս բարձր կպահեն իրենց բուհի պատիվը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր ավելի քան 90-ամյա գործունեության ընթացքում անուրանալի ներդրում է ունեցել բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Ավանդույթ, որ շարունակվում է առ այսօր:
Հանդիսությունն իսկական տոնի վերածվեց ուսանողական խորհրդարանի կազմակերպած համերգի շնորհիվ:
Կարդացեք նաև
Ուրախ եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հաղթանակով դուրս եկան բժշկական համալսարանի ուսանող կոչվելու համար ծավալված դժվարին մրցույթից, ովքեր երջանկություն ունեցան իրականացած տեսնել իրենց նվիրական երազանքը...
ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» դպրոց...
Նոր ուսումնական տարվա նախօրեին կայացած ռեկտորատում քննարկվեցին 2012-13 ուստարվա կլինիկական օրդինատուրայի ընդունելության արդյունքները: Պրոռեկտոր Մհեր Բիշարյանն այս առթիվ ներկայացրեց...
Բուժաշխատողի օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի մաղթանքը թեև հղվել է հունիսի 21-ին, սակայն այն հավասարապես վերաբերում է թե´ ձեզ` 2012-ի սիրելի շրջանավարտներ, թե´ ձեզ` առաջին կուրսեցիներ...
«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»,-ասաց ՀՀ առողջապահության նոր նախարարն իր պարտականությունները ստանձնելուց 1 ժամ անց...
Անցած ուսումնական տարվա վերջին` հուլիսին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-12 ուսումնական տարում առաջին կուրսեցիները ամառային քննաշրջանի քննությունները հանձնեցին համակարգչային ծրագրով...
Թույլ տուր ներկայանալ` «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»: Անունս անգամ հստակ հուշում է, թե ով է լինելու գլխավոր ընթերցողս: Խոստանում եմ ուսանողական տարիներին քեզ հետ լինել, աշխատելով որքան հնարավոր է օգտակար լինել քեզ...
Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա...
Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը...
Մենք ճանապարհ ենք դնում 106 շրջանավարտների, այդ թվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի 61, ստոմատոլոգիական ֆակուլտետի 44 և դեղագիտական ֆակուլտետի 1 շրջանավարտների...
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում տարեվերջին դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների...
Տարիներ առաջ, կարևոր որոշում կայացրած, դուք եկաք ընդունվելու Երևանի բժշկական համալսարան: Հուսանք, որ այդ որոշումը պատահական չէր, այլ լավ մտածված ու միակ ճշմարիտն էր...
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն